Հասարակություն

Աշխարհում չեք գտնի մի երկիր, որի զինվորները տեղակայված լինեն Ազատի կացարանի նման մի տեղ. Էդիկ Բաղդասարյան

Աշխարհում չեք գտնի մի երկիր, որի զինվորները տեղակայված լինեն Ազատի կացարանի նման մի տեղ. Էդիկ Բաղդասարյան

 «Հետք»-ի խմբագիր, ինչպես նաև պատերազմի մասնակից Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` կապված Ազատում վաշտի կացարանում տեղի ունեցած ողբերգության հետ։

 

 «Աշխարհում չեք գտնի մի երկիր, որի բանակի զինվորները տեղակայված լինեն Ազատ գյուղում մեր զինվորների կացարանի նման մի տեղ: Չեք գտնի այդպիսի երկիր, բանակի այդպիսի կացարան: Գիտեք, թե սա միա՞կն է Հայաստանում:

 

 Ես նույնիսկ համոզված եմ, որ կորպուսի հրամանատարը այս կացարանի վիճակի մասին զեկուցագիր է գրել շտաբի պետին, նախարարին: Բոլոր սպաներն այսօրվանից զեկուցագրերով պիտի հեղեղեն վարչապետին, նախարարին, շտաբի պետին: 

 

Որովհետեւ վաղը ցանկացած միջադեպի համար ձեզ են պատասխանատվության ենթարկելու: Զեկուցագրերում գրեք ամեն ինչի մասին, գիշերային տեսանելիության սարքերի մասին չմոռանաք նշել: Ու նաեւ զեկուցագրերի կրկնօրինակները անպայման պահեք ձեզ մոտ»- գրել է նա:

[3dd2f23b2303d03ee81b99469eb8add5.jpeg]

[4b03f561fbf871adaa5c7e848889b4d1.jpeg]

[04fd25e74420b975a124e27653197eff.jpeg]

 

Լուսանկարները`  «Փաստերի ստուգման հարթակի»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250