ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ուկրաինացի երկրպագուները վիրավորել և սադրել են ռուս թենիսիստին` Ավստրալիայի բաց առաջնության ընթացքում
Ուկրաինացի երկրպագուները վիրավորել և սադրել են ռուս թենիսիստ Անդրեյ Ռուբլյովին Ավստրալիայի բաց առաջնության ընթացքում: Այս մասին հաղորդում են ռուսական լրատվականները:
Ուկրաինացի երկրպագուները տրիբունայում բարձրացրել են Ուկրաինայի դրոշը և վիրավորել ռուս թենիսիստին Ռուբլյովին: Թենիսիստը դիմել է մրցավարին, մրցավարն առաջարկել է թենիսիստին միջամտել և հեռացնել դրոշը, սակայն Ռուբլյովը հրաժարվել է՝ ասելով, որ դրոշն իրեն չի անհանգստացնում։
«Ոչ ոչ: Ամեն ինչ լավ է։ Ինձ ավելի շատ անհանգստացնում է այն, որ վատ խոսքեր են ասում»,- պարզաբանել է թենիսիստը։
Ուկրաինացիների սադրանքները արդյունք չտվեցին՝ Ռուբլյովը չկորցրեց գլուխը և ջախջախիչ հաղթանակ տարավ՝ դուրս գալով Ավստրալիայի բաց առաջնության երրորդ շրջան։ Ավստրալիայում ընթացող մրցույթի 1/8 եզրափակչի ուղեգրի համար թենիսիստը կմրցի բրիտանացի Դանիել Էվանսի հետ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Որդուս թույլ չեն տվել մասնակցել առաջնությանը». Հակոբկոխյանի բողոքի ակցիան` ռինգում
Բռնցքամարտի մարզիչ, սպորտի վաստակավոր վարպետ Իսրայել Հակոբկոխյանը Հայաստանի բռնցքամարտի առաջնության մեկնարկից առաջ բարձր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հաճելի էր հին ընկերների տեսնել». Ռոնալդուն և Մեսսին միմյանց հետ ջերմ կադրեր են հրապարակել
«Այնքան ուրախ եմ, որ վերադարձել եմ խաղադաշտ և դարձել գոլերի հեղինակ: Ինչպես նաև հաճելի էր տեսնել հին ընկերներիս»,- այս մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կեցցեն ռուսները». Ջոկովիչի հոր հայտարարությունը` Ռուսաստանի և Դոնեցկի դրոշների ֆոնին
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հայրը՝ Սրջանը, լուսանկարվել է երկրպագուների հետ, ովքեր Ավստրալիայի բաց առաջնության խաղին բե...
ՊՍԺ-ն այսօր կխաղա «Ալ Նասր»-ի հետ, որի ավագը կլինի Ռոնալդուն
Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն այսօր` հունվարի 19-ին Փարիզից մեկնել է Քաթարի մայրաքաղաք Դոհա, որտեղից էլ մեկնել է Սաուդյան Արաբ...