ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կառավարության անդամները հոտնկայս հարգեցին զոհված զինծառայողների հիշատակը

 Կառավարության անդամները մեկ րոպե լռությամբ հարգեցին Գեղարքունքի մարզի Ազատ գյուղում տեղակայված Պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի հետևանքով  զոհված 15 զինծառայողի հիշատակը։

 

«Գիշերը հրեշավոր դեպք է տեղի ունեցել։ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված Պաշտպանության նախարարության զորամասի կացարանի հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող»,- Կառավարության հերթական նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Փաշինյանը և խնդրեց մեկ րոպե լռությամբ հարգել զոհված զինծառայողների հիշատակը։

 

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, դեռևս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Չնայած դեպքի վայրում ծավալվել են հրդեհաշիջման աշխատանքներ` հրդեհի հետևանքով կան զոհեր և վիրավորներ. տվյալները ճշտվում են:  Պաշտպանության նախարարությունը հանդես կգա լրացուցիչ հաղորդագրությամբ:

Քաղաքականություն