Մերկասառույց, դժվարանցանելի հատվածներ. իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին
Հունվարի 14-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Դիլիջան-Վանաձոր ավտոճանապարհները կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի են։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտից:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ապարանի, Արագածի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են:
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Հարգելի՛ վարորդներ, հորդորում ենք լինել ուշադիր, խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Նմանատիպ հոդվածներ
Պնդումը՝ իբր ՀՀ-ում չկա ընտանիք, որից ՀԷՑ-ը չի գողացել, չի համապատասխանում իրականությանը. Հանրային հսկող
Հանրային հսկողը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների․«1) Ինչ վերաբերում է այն պնդմանը,...
Լարված իրավիճակ՝ Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում․ ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում իրավիճակը լարված է։ Ոստիկանները շրջապատել են եկեղեցու մուտքը և թույլ չեն տալիս քահանայ...
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պատգամը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը պատգամ է հղել Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի...
Մարդուն կփոխպատվաստեն խոզի օրգաններ․ նոր նախագիծ Ռուսաստանում
Մինչև 2030 թվականը Ռուսաստանում կարող է ստեղծվել գենետիկորեն մոդիֆիկացված խոզ, որի օրգանները հարմար կլինեն մարդու փոխպատ...