Դանիան ռազմական տեխնիկա և հրամանատարական անձնակազմ է ուղարկել Գրենլանդիա
Դանիայի պաշտպանության նախարարությունը Գրենլանդիա է ուղարկել ռազմական տեխնիկա և առաջավոր հրամանատարական անձնակազմ՝ հնարավոր ավելի մեծ զորախմբի տեղակայմանը նախապատրաստվելու նպատակով։ Տեղեկությունը հաղորդել է Դանիայի հանրային ռադիոն՝ հղում անելով անվտանգության կառույցների աղբյուրներին։ Այս մասին գրում է Ведомости-ն։
Ուղարկված առաջավոր ստորաբաժանման հիմնական խնդիրն է ապահովել լոգիստիկական և ենթակառուցվածքային պատրաստվածությունը՝ հիմնական ուժերի ընդունման համար։ Այս քայլը դիտարկվում է որպես նախնական փուլ՝ տարածաշրջանում ռազմական ներկայության ընդլայնման համատեքստում։
Հավելենք՝ ավելի վաղ Գրենլանդիայի մայրաքաղաքի օդանավակայանում վայրէջք է կատարել Դանիայի ռազմաօդային ուժերին պատկանող Challenger տիպի ռազմատրանսպորտային ինքնաթիռը։ Թեև պաշտոնապես չի հայտարարվել, որ թռիչքը կապված է կղզու պաշտպանության ուժեղացման հետ, պաշտպանության նախարար Տրոելս Լունդ Պոուլսենը խորհրդարանական հանձնաժողովում փակ ճեպազրույցից հետո հայտարարել է տարածաշրջանում մշտական ռազմական ներկայությունը մեծացնելու ծրագրերի մասին։
Նրա խոսքով՝ Դանիան նախատեսում է ոչ միայն սեփական զինված ուժերի, այլև գործընկեր երկրների մասնակցությամբ ընդլայնել ներկայությունը Գրենլանդիայում՝ արձագանքելով Արկտիկայում ձևավորվող մարտահրավերներին։ Միևնույն ժամանակ, միջազգային մամուլում նշվում է, որ Դանիայի և Գրենլանդիայի արտգործնախարարները մտադիր են ԱՄՆ վարչակազմի հետ քննարկումների ընթացքում անդրադառնալ կղզու շուրջ հնչող քաղաքական նախաձեռնություններին։
Նմանատիպ հոդվածներ
Առանց Հայաստանի համաձայնության ոչինչ տեղի ունենալ չի կարող․ Միրզոյան
TRIPP զարգացման ընկերությունը կունենա ամերիկյան վերահսկիչ փաթեթ բաժնեմասերի։ Այս մասին ուղիղ եթերում հայտարարել է ...
Սա կազմակերպված հանցագործություն էր․ «Մոսադի» գործակալները գտնվում են Իրանի փողոցներում․ դեսպան
Բողոքի ցույցերը սկսվել են դեկտեմբերի 28-ին Թեհրանի շուկայում՝ ազգային արժույթի տատանումների և Իրանի կառավարության կողմից...
ՊՆ N զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել
Հունվարի 14-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահան Խաչատուրի Պետրոսյանի դին՝ հրազե...
Անդրադառնալու եմ՝ մաս առ մաս․ ամեն ինչին մակերեսային եք նայել, դրա համար էլ ՀԷՑ-ն այս վիճակում է․ Մանավազյան
Երբ խոսվում է ՀԷՑ-ի թալանի մասին, շատերն այն պատկերացնում են միայն հոսանքի հավելագրումների տեսքով։ Սակայն իրականում համա...