ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կա նաև շնչուղիների այրվածք». Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրենը` վիրավոր զինծառայողների մասին

Այրվածքաբանության ազգային կետրոնի փոխտնօրեն բուժական գծով, նախարարի խորհրդական այրվածքաբանության գծով Կարինե Բաբայանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն ընդունվել է 3  զինվորական: Երկուսը վերակենդանացման բաժանմունքում են, մեկը՝ այրվածքաբանության բաժանմունքում: 

 

Բաբայանը նշեց, որ վերակենդանացման բաժանմունքում գտնվողների վիճակը գնահատվում է ծանր, այնտեղ կա նաեւ շնչուղիների այրվածք: 

 

Բաբայանի խոսքով` այն բուժառուները, որոնց գլուխն է այրվել, բնականաբար, դեմքերն այտուցված են. 

 

«Բոլոր տեսակի շնչուղիների այրվածքները կյանքի համար վտանգավոր են: Երբ գտնվում են կլինիկայում, ավելի կառավարելի են այդ հիվանդները:

Այրվածքային հիվանդությունը երիցս ավելի շատ վտանգավոր է լինում 3-4-րդ օրը, երբ զարգանում է օրգանիզմի թունավորում: Այդ ժամանակ մենք ավելի ինտենսիվ ենք պայքարում: Ներքին օրգանների այրվածքի մասին երբեք չի կարելի խոսել: Վերին եւ ստորին շնչուղիների այրվածքների մասին ավելի հստակ կարելի կլինի խոսել 3-4-րդ օրը՝ որոշակի հետազոտություններ անելուց եւ որոշակի պատկեր ունենալուց հետո»,-ընդգծեց նա:

 

Նա տեղեկացրեց, որ բոլոր բուժառուները գիտակցություն ունեն. 

 

«Պարզապես այն բուժառուները, որոնք վիրակապվել են, իսկ մեր վիրակապությունները կատարվում է խորը ցավազրկմամբ, հիմա քնած են: Երեքն էլ կարող են հաղորդակցվել, եթե չեն գտնվում դեղորայքային քնի մեջ:

Մենք առավոտյան ենք ընդունել հիվանդներին, առավոտյան 7.30-8.30-ին: Առողջապահության նախարարը չի եկել, բայց իրենք տեղյակ են, անընդհատ զանգում են, հետաքրքրվում են»,-ասաց Բաբայանը:

Քաղաքականություն