Microsoft-ը որոշել է ազատվել հազարավոր աշխատակիցներից

ԱՄՆ-ում Microsoft-ը երկրի իշխանություններին հայտնել է, որ ծրագրում է աշխատանքից հեռացնել 10,000 աշխատակցի: Դա պետք է տեղի ունենա մինչև 2023 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի ավարտը։ Կորպորացիան համապատասխան փաստաթուղթ է ուղարկել երկրի բորսաների և արժեթղթերի հանձնաժողովին։ Այս մասին գրում է Life.ru-ն:
 

«Մենք փոփոխություններ ենք կատարում, որոնք կհանգեցնեն 2023 ֆինանսական տարվա երրորդ եռամսյակի ընթացքում աշխատուժի կրճատմանը 10,000 աշխատատեղով: Սա համապատասխանում է մեր աշխատողների ընդհանուր բազայի 5%-ից պակասին», - նշվում է փաստաթղթում:

 

Կորպորացիայի նման որոշումը բացատրվել է ներկայիս իրողություններում ավելի ուժեղ և մրցունակ դառնալու ցանկությամբ, երբ աշխարհի մի մասն արդեն ռեցեսիա է ապրում, իսկ մյուս մասը սպասում է դրան։ Միաժամանակ կորպորացիան նախատեսում է շարունակել աշխատակիցների հավաքագրումը «առանցքային ռազմավարական» ոլորտներում։

Քաղաքականություն