ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուս խաղաղապահները կադրեր են հրապարակել, թե ինչպես են տեղափոխել երեխաներին

Ռուս խաղաղապահները տեսանյութ են հրապարակել ու նշել, որ ապահովել են ավելի քան մեկ ամիս Գորիսում գտնվող մոտ 20 երեխաների և 6 ուղեկցող անձանց վերադարձը Լեռնային Ղարաբաղ։ 
 

Հատկանշական է, սակայն, որ այդ տեսանյութում չկան այն կադրերը, որտեղ կերևար, թե ինչպես է խաղաղապահների ուղեկցությամբ ընթացող ավտոշարասյունը կանգնել, ինչպես են իրենց «էկոակտիվիստ» հռչակած ադրբեջանցի սադրիչները բացել խաղաղապահների պահպանության տակ գտնվող մեքենայի դուռ, որում երեխաներ են եղել: Չի խոսվում այն մասին, որ ադրբեջանցիները ներխուժել են մեքենայի սրահ, նկարահանել երեխաներին, ինչի արդյունքում երեխաներից մեկը ուշագնաց է եղել:

 

Քաղաքականություն