Երկրաշարժ՝ Գեղարքունիքի մարզում

Սևան քաղաքի մոտակայքում երկրաշարժ է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։

«Հունվարի 18-ին` ժամը 14:19-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը Սևան քաղաքից 10 կմ հյուսիս, օջախի 10 կմ խորությամբ, 2.3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցել»,– ասված է հաղորդագրությունում:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Սեմյոնովկա և Ծովագյուղ գյուղերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 

Հիշեցնենք` ժամը 14:08-ին 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել նաև Իրանում։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևանում` 2-3 բալ ուժգնությամբ։