ՏԵՍԱՆՅՈՒԹ. «30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիտիմացնի». Սիմոնյանի արձագանքը` Մինասյանի խոսքին
ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարեց, որ իրենք քվեարկությանը չեն մասնակցելու, ինչին ի պատասխան Ռուբեն Ռուբինյանը հարց ուղղեց Մինասյանին՝ ինչո՞ւ։
«Իսկ եթե ավելի լուրջ, ապա հարգելի գործընկերներ, ձեր իրավունքն է տարբեր բաների չմասնակցել, բայց քաղաքացիները արժանի են գոնե իմանալ բացատրությունը: Ինչու մեր նիստերի օրակարգերին «ձեռնպահ» կամ «դեմ» եք քվեարկում: Կոնկրետ Հաշվեքննիչ պալատի հետ ի՞նչ խնդիր ունեք որպես երևույթ, ինստիտուտ»:
Արրձագանքելով Արծվիկ Մինասյանը՝ նշեց.
«Պարոն Ռուբինյան, դուք ձեզ իրավունք եք վերապահում հրապարակային հարց հնչեցնել, հրապարակային պատասխանը հետևյալն է, որ մենք մեր «ձեռնպահ» կամ «դեմ» քվեարկությունները մենք հիմնավորում ենք: Այնտեղ, որտեղ կա որոշակի բարելավում, մենք նորմալ ենք գնահատում, բայց հիմնական շեշտը նա է, որ որպես կանոն բերված փաթեթները բերվում են կիսատ-պռատ մշակված, կամ չմշակված, կամ Հայաստանի առաջնային օրակարգից դուրս հարցեր են: Այնտեղ, որտեղ «դեմ» ենք քվեարկում, ինչպես «Պետական գաղտնիքի մասին» օրենքի դեպքում ենք անելու, հստակ բացատրում ենք, թե ինչո՞ւ է այդպես: Ինչ վերաբերում է փակ քվեարկությանը չմասնակցելուն, ապա ասեմ, որ ԱԺ մեծամասնությունն ապալեգիտիմացրել է փակ, գաղտնի քվեարկության արդյունքները և ընդհանրապես քվեարկության պրոցեսը: Ամենավառ օրինակը Վահագն Հովակիմյանի քվեարկությունն է եղել և ընդդիմության ներկայացրած թեկնածուներին ձեր մերժելը՝ առանց որևէ ողջամիտ բացատրության»:
ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «30 տարի ով ընտրություն կեղծի, ով ապալեգիմիտացվի»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը խոսեց Ալիևի` Սյունիքով միջանցք կտրելու հայտարարության մասին
Ինչպե՞ս է միջազգային հանրությունը արձագանքել Ալիևի այն հայտարարությանը, թե 2023 թվականին Սյունիքով միջանցքը կտրելու են և...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պատրաստ ենք Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա գնալ խաղաղության պայմանագրի ստորագրման. Փաշինյան
Ադրբեջանի նախագահի հայտարարությունները պրովոկացիոն բնույթ ունեն: Այս մասին, այսօր՝ հունվարի 18-ին, ԱԺ-ում այս մասին հայտ...
Ալեն Սիմոնյանի կոշտ հայտարարությունները ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի քաղաքականության մասին
ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում եք քննադատեմ խաղաղապահներին` չեմ անելու, վերջացրեք». Վարդանյանը բարկացավ
Ռուս խաղաղապահներն ունեն շատ սահմանափակ մանդատ, քիչ քանակով են այստեղ գտնվում և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ռուս խաղա...