ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում եք քննադատեմ խաղաղապահներին` չեմ անելու, վերջացրեք». Վարդանյանը բարկացավ

 Ռուս խաղաղապահներն ունեն շատ սահմանափակ մանդատ, քիչ քանակով են այստեղ գտնվում և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ռուս խաղաղապահների և՛ քանակն ավելացնենք, և՛ զինամթերքը, և՛ լուծենք երկարաժամկետության հարցը։ Այս մասին Ստեփանակերտ-Երևան «Արցախ. շրջափակման ամիս» խորագրով տեսակամուրջի ժամանակ հայտարարեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։

«Ամեն ինչ անելու ենք, որ ռուս խաղաղապահը այստեղ իրեն ավելի լավ զգա, ռուս խաղաղապահը պետք է զգա, որ ինքն այստեղ մեծ դեր է խաղում, զգա, որ ոչ թե իր դեմ ենք, այլ իրենց կողքն ենք կանգնած։ Վե՛րջ տվեք ռուսներին թիրախավորել, ռուս խաղաղապահը չլիներ այստեղ, մենք էլ այստեղ չէինք լինի, ի՞նչ եք ուզում, որ քննադատե՞նք, չեմ անելու ես այդ բան։ Դրա համար ամեն ինչ անելու ենք, որ նրանք այստեղ երկարաժամկետ մնան, ուժեղանան, մենք էլ կանգնենք իրենց կողքին»,- ասաց Արցախի պետնախարարը։