Ալեն Սիմոնյանի կոշտ հայտարարությունները ՀԱՊԿ-ի և ՌԴ-ի քաղաքականության մասին
ՀԱՊԿ-ը կամ պետք է գործի, կամ հայտարարի, որ ինքը գոյություն չունի: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«ՀԱՊԿ-ը կամ պետք է հայտարարի, որ Հայաստանի՝ Ջերմուկի մոտով, Սեւ լճի մոտով անցնող սահմանը իր պատասխանատվության գոտին է, կամ պետք է հայտարարի, որ իր պատասխանատվության գոտին անորոշ է:
Այսինքն որտե՞ղ են ուզում զորավարժություն անել: Օրինակ, եթե Ջերմուկի կողքը զորավարժություն անենք, դա ինչո՞վ է ավարտվելու: Իրենք կգան երկու ժամով զորավարժություն կանեն, կգնան, մենք կմնանք մեր հակառակորդի եւ Թուրքիայի հետ դեմ առ դեմ: Կարծում եմ՝ Ռուսաստանի իսթեբլիշմենթը լավ հասկանում է՝ ինչ է կատարվում: Կարծում եմ՝ իրենք պետք է նաեւ ինչ-որ չափով գնահատեն մեր զսպվածությունը: Մենք ակնկալում ենք գոնե քաղաքական մակարդակով քայլեր, որոնք կբերեն իրավիճակի հանդարտեցմանը, Լաչինի միջանցքի բացմանը: Առնվազն ՀԱՊԿ-ի գլխավոր ուժը՝ Ռուսաստանը, որովհետեւ ես չեմ սպասում, որ բելառուս կամ ղազախ զինվորները կամ դիվանագետները դրանով կզբաղվեն:
Մեզ մեղադրում են, թե լավ հարաբերություններ ունենք Ֆրանսիայի, ԱՄՆ-ի հետ, բայց գոնե հասցեական հայտարարություններ են հնչում այդ երկրների կողմից: Ամենալղոզված ու ոչ հասցեական հայտարարությունները մշտապես հնչում են այն կողմից, որտեղից պետք է լինեին մաքսիմալ հասցեական հայտարարություններ»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ուզում եք քննադատեմ խաղաղապահներին` չեմ անելու, վերջացրեք». Վարդանյանը բարկացավ
Ռուս խաղաղապահներն ունեն շատ սահմանափակ մանդատ, քիչ քանակով են այստեղ գտնվում և մենք պետք է ամեն ինչ անենք, որ ռու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղի է ունեցել Փաշինյանի և Ղարիբաշվիլիի առանձնացրույցը
Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստից առաջ տեղի է ունե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավապահները վաղ առավոտյան ներխուժել են և խուզարկել դաշնակցականների տները, կան բերման ենթարկվածներ․ Գեղամ Մանուկյան
Այսօր առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում ՀՅԴ Արարատի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ Գերասիմ Վ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ ենք անելու, եթե ադրբեջանցի «բնապահպանները» չբացեն ճանապարհը. Փաշինյանի պատասխանը` Auroranews-ի հարցին
Դուք որպես պետության ղեկավար պատկերացնում եք` ինչպե՞ս է այս հարցը լուծվելու, ի՞նչ ենք անելու մենք, եթե ադրբեջանցի «բնապա...