Ղազախստանը խստացրել է երկիր մուտք գործելու և մնալու կանոնները
Ղազախստանի իշխանությունները փոխել են երկիր զբոսաշրջիկների մուտքի և կեցության կանոնները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) քաղաքացիների համար։ Հանրապետության կառավարության համապատասխան որոշումը հրապարակվել է երեքշաբթի՝ հունվարի 17-ին, Ղազախստանի կարգավորող իրավական ակտերի կայքում, գրում է Lenta.ru-ն։
Նոր կանոնների համաձայն՝ առանց վիզայի ասիական երկիր մուտք գործող օտարերկրացիները կարող են օրինական ճանապարհով հանրապետությունում մնալ 30 օր՝ ընդհանուր առմամբ մինչև 90 օր՝ 180 օր տեւողությամբ մեկ օրացուցային ժամանակահատվածում։
Ինչպես գրում է լրատվամիջոցը` Ղազախստան ժամանող ԵԱՏՄ երկրների (Հայաստան, Բելառուս, Ղրղզստան, Ռուսաստան) քաղաքացիներն նույնպես իրավունք ունեն 180 օր տեւողությամբ մեկ օրացուցային ժամանակահատվածում մնալ հանրապետությունում 90 օր:
Նախկինում 180 օրվա սահմանափակում չկար։ Այցելուները կարող էին «զրոյացնել» հանրապետությունում գտնվելու թույլատրելի ժամկետը՝ պարզապես լքելով երկիրը և նորից վերադառնալով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռուսաստանի Դաշնությունում մասնակի մոբիլիզացիայի հայտարարությունից հետո սեպտեմբերի վերջին-հոկտեմբերի սկզբին Ղազախստան է մեկնել Ռուսաստանի ավելի քան 200 հազար քաղաքացի։
Ընդհանուր առմամբ, երկրի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ նոյեմբերի վերջին, 2022 թվականին Ղազախստան է մուտք գործել 1,66 մլն ռուս, հեռացել՝ 1,64 մլն։