Հասարակություն
Շվեդիայում չեն քննի Էրդողանի խրտվիլակը կախելու դեպքը
Շվեդիայի դատական իշխանությունները չեն հետաքննի հունվարի 11-ին Ստոկհոլմում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը կախելու դեպքը: Այս մասին գրում է ТАСС-ը` հղում տալով Aftonbladet թերթին:
Նշվում է, որ Շվեդիայի դատախազությունը ցուցարարների գործողություններում անօրինական ոչինչ չի գտել։ Դատախազ Լուկաս Էրիկսենը ասել է, որ դատախազության որոշումը կարող է բողոքարկվել, որի դեպքում այն քննելու է ավագ դատախազը։ Ինքը` Էրիկսենը, որոշել է չքննել գործը:
Ավելի վաղ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Ստոկհոլմում տեղի ունեցած ակցիային, որի ժամանակ ոտքերից կախել էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խրտվիլակը, ասել էր, թե PKK-ն ականներ է դնում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու ճանապարհին:
Նմանատիպ հոդվածներ
ԳՇ պետի ներկայիս օգնականը ՊՆ-ի հողը գնել է 25 միլիոն դրամով, վաճառել՝ 420 միլիոնով․ գնորդն Իշխան Զաքարյանի որդու ընկերն է. Հետք
ՄԻԵԴ–ը մերժել է Հայաստանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Ադրբեջանի պահանջը
Ադրբեջանցիները ներխուժել են Արցախ տեղափոխվող երեխաների ավտոբուս. նրանցից մեկն ուշագնաց է եղել
Արցախը հունվարի 19-ից անցնում է աշխատանքային հատուկ ռեժիմի
Ավելին Հասարակություն բաժնից
Ռուսական միջամտության օգտահաշիվների ցանկը փոխանցել ենք ԱՄՆ Սենատին. Իոաննիսյան
5.0
Հ1-ը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդից ուղիղ միացում կապահովի մինչև 13։00-ն
1.0