Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
Այսօր կայացել են Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեպ Թայիփ Էրդողանի հեռախոսային բանակցությունները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը հաստատել են երկկողմ հարաբերությունների համալիր զարգացման մտադրությունը։ Առաջնահերությունների թվում նշվել է էներգետիկ ոլորտում համագործակցությունը, այդ թվում` Ռուսաստանում արդյունահանված բնական գազի արտահանումը և Թուրքիայի տարածաշրջանային գազային հաբի ստեղծումը», - նշված է Կրեմլի հաղորդագրության մեջ։
Ռուսական կողմը հաղորդում է, որ Պուտինն ու Էրդողանը քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակն ու ուկրաինական գյուղմթերքի արտահանման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։
«Բացի այդ, քննարկվել են թուրք-սիրիական հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր՝ Անկարայի կողմից նախաձեռնված եռակողմ ռուս-թուրք-սիրիական խորհրդակցությունների համատեքստում», - հաղորդում է Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախից եկող տեղեկատվությունները մտահոգություն են առաջացնում. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությո...
«Սկզբունքային սխալը նշանակում է՝ հրաժարական». Արեստովիչը թողել է պաշտոնը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին նա հայ...
ԵՄ-ն դիտորդական նոր առաքելություն կուղարկի Հայաստան. ի՞նչ ժամկետով կգան այս անգամ. ԶԼՄ
Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ`առնվա...
Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղ...