«Սկզբունքային սխալը նշանակում է՝ հրաժարական». Արեստովիչը թողել է պաշտոնը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։
«Ես ուզում եմ ցույց տալ քաղաքակիրթ վարքի օրինակ. սկզբունքային սխալ՝ նշանակում է՝ հրաժարական եմ տալիս»,- գրել է նա։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Արեստովիչը հայտարարել էր, որ ուկրաինական հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցված ռուսական հրթիռի բեկորներն են ընկել Դնեպրում գտնվող բարձրահարկ շենքի վրա։ Ավելի ուշ Ուկրաինայի զինված ուժերը հերքել են այս տեղեկությունը՝ բացատրելով, որ իրենք X-22 տեսակի հրթիռների խոցման համար անհրաժեշտ զինատեսակներ չունեն, գրում է News.ru-ն:
Արեստովիչի խոսքով՝ հենց ուկրաինական հակաօդային պաշտպանության համակարգերի աշխատանքն է հրահրել մի քանի տասնյակ զոհերի պատճառ դարձած ողբերգությունը։ Ուկրաինացի զինվորականները քաղաքի վրայով թռչող հրթիռ են խոցել, սակայն այն ընկել է շենքի վրա և պայթել։ Վերջին տվյալներով՝ զոհվել է 40 մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Եվս 75 մարդ, այդ թվում՝ 14 երեխա, վիրավորվել է։
Արեստովիչն Ուկրաինայի նախագահի աշխատակազմի խորհրդականն է 2020 թվականի դեկտեմբերից։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն դիտորդական նոր առաքելություն կուղարկի Հայաստան. ի՞նչ ժամկետով կգան այս անգամ. ԶԼՄ
Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ...
Արցախում հայերի դեմ ցեղասպանության սպառնալիքը լուրջ է. Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է աշխարհի ղեկավարներին
Ադրբեջանը փորձում է մեզ: Պետք է լրջորեն վերաբերվել Արցախում հայերի դեմ իրականացվող ցեղասպանության սպառնալիքին։ Այսօր Ցեղ...
Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղ...
Արցախից հաստատում են՝ ադրբեջանական կողմի հետ հանդիպում եղել է. մանրամասներ
Արցախից հաստատում են, որ Ղարաբաղի իշխանությունների ներկայացուցիչները նախօրեին Լաչինի հարցով հանդիպել են Ադրբեջանի...