Արցախից եկող տեղեկատվությունները մտահոգություն են առաջացնում. Գագիկ Ծառուկյան
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջին օրերին մտահոգություն է առաջացնում Արցախից եկող տեղեկատվությունը։
Վստահ եմ, որ Արցախի պետական կառավարման համակարգի շուրջ բոլոր լուծումների հիմքում պետք է լինի Արցախի պետականության ամրապնդման, պետական ինստիտուտների պահպանման, արցախահայության խնդիրների կարգավորման և ռուս խաղաղապահների հետ սերտ համագործակցությամբ անվտանգության ապահովման հրամայականը։ Մենք այլ ճանապարհ պարզապես չունենք։
Հայաստանն ու Արցախը այս դժվարին պատմական իրավիճակից դուրս են գալու միասին՝ խելամիտ քայլերի, սառը հաշվարկված գործողությունների ու դաշնակիցների միջոցով։
Կրկին անգամ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ ուժերիս ներածին չափով օգտակար լինելու Արցախին, մեր հայրենակիցներին։ Այսօր, առավել քան երբեք, մեզ պետք է իրար լսելու ունակություն, ներքին համերաշխություն և միայն կշռադատված քայլեր»։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն դիտորդական նոր առաքելություն կուղարկի Հայաստան. ի՞նչ ժամկետով կգան այս անգամ. ԶԼՄ
Եվրամիությունը մտադիր է մեկ ամսից դիտորդական նոր առաքելություն ուղարկել Հայաստան, այս անգամ ոչ թե երկու ամսով, այլ...
«Սկզբունքային սխալը նշանակում է՝ հրաժարական». Արեստովիչը թողել է պաշտոնը
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի արտահաստիքային խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը հրաժարականի դիմում է գրել։ Այս մասին...
Արցախում հայերի դեմ ցեղասպանության սպառնալիքը լուրջ է. Լեմկինի ինստիտուտը կոչով դիմել է աշխարհի ղեկավարներին
Ադրբեջանը փորձում է մեզ: Պետք է լրջորեն վերաբերվել Արցախում հայերի դեմ իրականացվող ցեղասպանության սպառնալիքին։ Այսօր Ցեղ...
Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղեկավարների
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Լաչինի ճգնաժամի վերաբերյալ պաշտոնական նամակով դիմել է 30-ից ավելի երկրների խորհրդարանների ղ...