Լոռիում լճակի սառույցը կոտրվել է, 4-ամյա երեխան ընկել է ջրի մեջ և խեղդվել
Հունվարի 15-ին ողբերգական դեպքէ տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։30-ի սահմանում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Լոռու մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Վանաձոր» շտապօգնության կայանից։ Հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Լոռու մարզի գյուղերից մեկը, որտեղ տանը հարակից լճակից դուրս են բերել երեխայի դին, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։00-ի սահմանում, 4-ամյա Տ․ Մորոզովան նշված գյուղի 1-ին փողոցի 244 հասեցի դիմաց գտնվող սառցակալած ջրափոսի մակերեսի վրայով անցնելիս, սառույցը կոտրվել է, և երեխան ընկել է ջրափոսը և ջրահեղձ եղել։
Դեպքի փաստով Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։