Երկրաշարժ` Իրան-Թուրքիա սահմանին. զգացվել է նաև Հայաստանում
Իրան-Թուրքիա սահմանին 3,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է Sputnik-ի ռուսական ծառայությունը: Հաղորդվում է, որ հետցնցումները զգացվել են նաև Հայաստանում:
ՀՀ ԱԻ նախարարության խոսնակը Auroranews.am-ին հայտնեց, որ շուտով հայտարարություն կտարածի:
Թարմացում. երկրաշարժը գրանցվել է Իրանի Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք: Հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը 14:08-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:
Երկրաշարժը զգացվել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում` 2-3 բալ ուժգնությամբ։