Ադրբեջանը, օգտագործելով Արցախի շրջափակումը, ապավինում է իր օգտին զիջումներին. իրաքցի պրոֆեսորի հոդվածը
Իրաքցի պրոֆեսոր Ջավադ ալ-Բադենին հոդված է հրապարակել «Հայերի ցեղասպանությունը Լեռնային Ղարաբաղում» վերնագրով, որում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակմանը։
Նա նշում է, որ Ադրբեջանը փորձում է ժողովրդագրական փոփոխությունների հասնել Լեռնային Ղարաբաղում, և նրա ղեկավարի վերջին հայտարարությունները ոչ այլ ինչ են, քան ապացույց, որ հայերի դեմ նոր ցեղասպանություն իրականացնելու գաղտնի նպատակներ կան։
Ալ-Բադենին ընդգծել է, որ Ադրբեջանը փորձում է օգուտ քաղել միջազգային իրադարձություններից և, օգտագործելով այդ շրջափակումը, ապավինում է իր օգտին զիջումներին։ Շրջափակումը կհանգեցնի մարդասիրական, պարենային և բժշկական աղետի այս ցուրտ կլիմայական տարածաշրջանում: Սա իր հերթին կխրախուսի հայ բնակչությանը մշտապես արտագաղթել այստեղից և դրանով իսկ նախաձեռնել ժողովրդագրական փոփոխությունները, որոնց ձգտում է Ադրբեջանը։