ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որտեղի՞ց ես․ Մխիթարյանը հարցին յուրօրինակ պատասխան է տվել
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը իտալերենով երկրպագուներին է պատմել հայրենիքի ու իր մասին։ Ֆուտբոլիստի տեսահոլովակը հրապարակվել է «Ինտեր» ակումբի պաշտոնական հարթակներում։
Տեսահոլովակի սկզբում Հենրիխ Մխիթարյանը թղթի վրա նկարում է Հայաստանի և Արցախի քարտեզները ու ցույց տալիս, թե որտեղ է գտնվում Երևանը։
«Երևանը շատ գեղեցիկ քաղաք է, հատկապես ամռանն այնտեղ շատ տաք է։ Ես վերադառնալու եմ այնտեղ, երբ ավարտեմ ֆուտբոլային կարիերաս»,– ասում է նա տեսահոլովակում։
Առաջին անգամ Հայաստան այցելողներին նա խորհուրդ է տալիս այցելել Սևանա լիճ, Խոր Վիրապ, որտեղից կարելի է տեսնել նաև Արարատ լեռը։ նա խորհուրդ է տալիս այցելել նաև հայկական ռեստորաններ «լավ հաց ուտելու» համար։
Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակում պատմում է նաև, թե ինչպես սկսեց ֆուտբոլ խաղալ և իր հոր` հայտնի ֆուտբոլիստ Համլետ Մխիթարյանի մասին։
«Ինձ համար պատիվ է եղել խաղալ Հայաստանում և ներկայացնել ազգային հավաքականը»,– ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Շարունակե՛ք հավատալ մինչեւ վերջ․ Խաչանովը կրկին տեսախցիկի վրա գրառում է արել
Ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը դարձյալ աջակցություն է հայտնել Ադրբեջանի կողմից շրջափակված Արցախին։Ավստրալիայի բաց ա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովը ժամանել է Երևան: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Նա այցելել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են «Ատլետիկոյի» և «Բարսելոնայի» ֆուտբոլիստները կռվել խաղի ժամանակ
Մադրիդի «Ատլետիկոյի» պաշտպան Ստեֆան Սավիչը և «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերան Տորեսը կարող են երկարաժամկետ որակազրկվել Իս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոնալդուն՝ Ալ-Նասրի ֆուտբոլիստ. հանդիսավոր արարողությանը ներկա է եղել նաև նրա ընտանիքը
Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն վերջապես ավարտեց իր տեղափոխությունը «Ալ Նասր»: Երեքշաբթի օր...