Ռուսական 102-րդ ռազմաբազայի տարածքն՝ այս պահին

«Ազգային ժողովրդավարական բևեռ» արմատական կազմակերպության անդամները բողոքի ակցիա են անցկացրել Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի երկրորդ մուտքի մոտ։

Մինչ այդ նրանք հավաքվել էին «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ, ապա ավտոերթով շարժվել դեպի ռազմաբազա։

 

Նախաձեռնողները նշել են, որ «Շրջափակում հանուն ապաշրջափակման» խորագրով հավաքի նպատակն է շրջափակելով Գյումրիում ժամանակավոր տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան, պահանջել Բերձորի միջանցքի երկկողմանի անխափան աշխատանքի պատասխանատվությունը ստանձնած ռուսական խաղաղապահներից՝ կատարել իրենց պարտավորությունը։

Մի քանի ելույթներից հետո ակցիայի մասնակիցները հայտարարեցին, որ իրազեկման երթ են անցկացնելու Գյումրիի փողոցներում ու հեռացան ռազմաբազայի մոտից։

 

Հիշեցնենք, որ նման ակցիա «Ազգային ժողովրդավարական բևեռն» անցկացրեց նաև հունվարի 8 -ին՝ փորձելով փակել Գյումրիում դեպի ռազմաբազա տանող հատվածը, սակայն ոստիկանության աշխատակիցները ցուցարարներին բերման ենթարկեցին հավաքների մասին օրենքը խախտելու և ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու հիմքով:

Քաղաքականություն

Պատահարներ