Բելգորոդում հրամանատարը նռնակ է պայթեցրել զորամասում. կան զոհեր

Բելգորոդի շրջանի ստորաբաժանման տարածքում հրամանատարը նռնակ է պայթեցրել, որից հետո հրդեհ է բռնկվել, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով արտակարգ իրավիճակների ծառայություններին։

Նախնական տեղեկություններով՝ առնվազն տասը մարդ տուժել է: Պայթյունի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։

Telegram-ի 112 ալիքի տվյալներով՝ RGD-5 նռնակի պայթյունը տեղի է ունեցել ստորաբաժանման տարածքում, այն կատարվել է հունվարի 14-ին դասակի հրամանատարի կողմից։ 

 

«Հունվարի 14-ին դասակի հրամանատար, ավագ սերժանտը պայթեցրել է ՌԳԴ-5 նռնակը։ Հրդեհի մակերեսը կազմել է 450 քառ. մ: Պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, զոհվել է 3 զինծառայող, 16 մարդ վիրավորվել է, ևս 8-ը անհետ կորել են։ Հարուցվել է քրեական գործ»,- ասված է հաղորդագրությունում։