Լոնդոնում անհայտ անձը կրակել է եկեղեցու այցելուների վրա

Չորս մարդ, այդ թվում՝ յոթ տարեկան երեխա, վիրավորվել են Լոնդոնի եկեղեցու մոտ, որտեղ հուղարկավորություն էր տեղի ունենում, հրաձգության արդյունքում։ Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում անելով բրիտանական մայրաքաղաքի ոստիկանության հայտարարությանը։

Իրավապահ մարմինների տվյալներով՝ հրաձգության հետեւանքով տուժել է 41, 48 եւ 54 տարեկան երեք կին։ Նրանք հոսպիտալացվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Հիվանդանոց է տեղափոխվել նաև «հավանաբար, նույն միջադեպի արդյունքում վնասվածքներ ստացած» յոթամյա մի աղջիկ։

Նախնական տվյալներով՝ կրակոցներն արձակվել են ընթացող մեքենայից։ Կրակողների որոնողական աշխատանքները շարունակվում են։