Իրանում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախկին փոխնախարարին. պատճառը հայտնի է
Իրանում մահապատժի են ենթարկել պաշտպանության նախկին փոխնախարար Ալի Ռեզա Աքբարիին, ով մեղավոր է ճանաչվել Բրիտանիայի օգտին լրտեսության մեջ։ Իրանի դատական համակարգին հաշվետու Mizan Haber լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դատավորները որոշել են, որ լրտեսելով բրիտանական հետախուզական ծառայությունների օգտին՝ Աքբարին լայնածավալ գործունեություն է ծավալել՝ ի վնաս Իրանի ներքին և արտաքին անվտանգությանը, ինչպես նաև քաոս սերմանել։
Ըստ քննիչների՝ Աքբարին բազմիցս հանդիպումներ է ունեցել բրիտանական հետախուզության գործակալների հետ՝ փողի դիմաց նրանց փոխանցելով 178 մարդու, այդ թվում՝ իրանցի գիտնականների մասին տեղեկություններ։ Հաղորդագրության համաձայն՝ հենց Աքբարին է բրիտանական հետախուզության գործակալների հետ հանդիպման ժամանակ 2020 թվականի նոյեմբերի 27-ին մայրաքաղաք Թեհրանում սպանված գիտնական Մուհսին Ֆախրիզադեին որպես «իրանական ծրագրի առանցքային դեմք»։
Իրանի հետախուզության նախարարությունը նշել է, որ Աքբարին երկրի գաղտնի և ռազմավարական կենտրոններից տեղեկություն է փոխանցել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ Գաղտնի հետախուզական ծառայությանը:
«Աքբարին այն լրտեսներից է, ով տեղեկություններ է հավաքել Իրանի ռազմավարական հաստատությունների մասին՝ այն բրիտանական հետախուզությանը փոխանցելու նպատակով»,- ասվում է զեկույցում։
Նմանատիպ հոդվածներ
Հակառակորդի կրակոցից զինծառայող է վիրավորվել. ՀՀ ՊՆ
Հունվարի 19-ին՝ ժամը 10:50-ի սահմաններում, Երասխի ուղղությամբ տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենայի...
Ադրբեջանի ԶՈւ-ն Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը. ԱՀ ՆԳՆ
Ադրբեջանական զինուժը Մարտունու շրջանում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը...
Պուտինը շուտով կարող է հայտարարել մոբիլիզացիայի 2-րդ ալիքի մասին. կզորակոչվի մինչև կես միլիոն մարդ. The Times
Արեւմտյան հետախուզությունը կարծում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շուտով կարող է հայտարարել մոբիլիզացիայի երկրորդ ալի...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Օդային տագնապի ազդանշաններ՝ ողջ Ուկրաինայում. պայթյուններ են լսվել մի շարք շրջաններում
Ուկրաինայում հզոր պայթյուններ են որոտացել։ Ողջ Ուկրաինայոմ օդային տագնապի ազդանշաններ են միացված: Այս մասին հայտնում են...