ՀՅԴ-ականների գործով խուզարկություններից հետո առգրավվել է 2 թղթապանակ. ՔԿ-ն մանրամասնում է
Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցության անդամների գործի շրջանակներում իրականացված խուզարկությունների արդյունքում ձեռք է բերվել և առգրավվել «Հայաստան դաշինք» գրառմամբ 2 թղթապանակ` 100–ից ավելի թղթով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ թղթերի վրա ցուցակի տեսքով, մեծամասամբ ձեռագիր, ինչպես նաև տպագիր գրառված են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, որոնց կողքին առկա են սև և կարմիր գույներով ձեռագիր գրառումներ «+», «-», «բացակա», և այլ նշումներով գրառումներ, անձնագրի սերիաներ՝ դրանց կողքին առկա ստորագրություններով, հեռախոսահամարներով, եռանիշ և քառանիշ թվեր։ Թղթերի վրա նաև նշումներ կան` «Բարգավաճ», «Չեն ընտրելու», «Հանված է», «Չգրել», «Չզանգել», «Մտնել», «Չմտնել», ինչպես նաև գումար վերցնել–չվերցնելու վերաբերյալ։
«Թղթապանակներում առկա են եղել նաև 2022թ. ՏԻՄ ընտրություններին 2 ընտրատեղամասում քվեարկության ընթացքում տեխնիկական սարքով գրանցված ընտրողների անդորրագրերի տեղեկանքների գրառմամբ թղթեր, ինչպես նաև տպագիր աղյուսակներ, որոնց մեջ առկա են անձանց անուն, ազգանուն, հայրանուններ, ծննդյան օրեր, ամիս, ամսաթվեր, ընտրատեղամասի համար, հաշվառման հասցեներ: Նշված աղյուսակների անունների դիմաց, առկա են «+», «-», «Գ+», և այլ նշումներ»,– ասված է հաղորդագրությունում։