Սոլեդար քաղաքի նկատմամբ ՌԴ-ն լիակատար վերահսկողության է իրականացնում

Սոլեդար քաղաքը ռուս զինվորականների վերահսկողության ներքո է, հայտնում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։


«Հունվարի 12-ի երեկոյան Սոլեդար քաղաքի ռուզ զինվորականների վերահսկողության ներքո է։ Քաղաքը կարևոր նշանակություն ունի Դոնեցկի ուղղությամբ հաջող հարձակողական գործողությունների շարունակման համար», -ասել են գերատեսչությունում:

 

Նշվում է նաև, որ Սոլեդարի ազատագրումը թույլ է տալիս կտրել Արտյոմովսկում գտնվող ուկրաինական զորքերի մատակարարումը։


«Սոլեդարի նկատմամբ լիակատար վերահսկողության հաստատումը թույլ է տալիս կտրել ուկրաինական զորքերի մատակարարման ուղիները դեպի հարավ-արևմուտք գտնվող Արտյոմովսկ քաղաքում, այնուհետև արգելափակել և «կաթսայի մեջ» վերցնել այնտեղ մնացած Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանումները»,-ասել են գերատեսչությունում:

 

Ավելի վաղ ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ Ռուսաստանի օդուժի ստորաբաժանումները արգելափակել են Սոլեդարը հյուսիսային և հարավային կողմերից, բուն քաղաքում մարտեր էին վարում գրոհային ջոկատները։

Քաղաքականություն

Պատահարներ