
Կրեմլից մեկնաբանել են Ռուսաստանից հեռացածներից գույքի բռնագրավման գաղափարը

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով Ռուսաստանից հեռացածներին սեփականությունից զրկելու առաջարկը, ասել է, որ այս իրավիճակում անհնար է բացել «Պանդորայի արկղերը» և թշնամիների դեմ պետք է պայքարել։
Ավելի վաղ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը հայտարարել էր, որ «ՌԴ-ին վիրավորող և ֆաշիստներին բացահայտորեն աջակցելով» հեռացած քաղաքացիների առնչությամբ Քրեական օրենսգրքում պետք է ավելացնել գույքի բռնագրավման մասին կետ։
Ըստ բանախոսի՝ վերջերս «մեր որոշ համաքաղաքացիներ հնարավոր են համարում վիրավորել Ռուսաստանին, նրա բնակիչներին, զինվորներին ու սպաներին, բացահայտորեն աջակցել չարագործներին, նացիստներին ու մարդասպաններին»։ Նրա խոսքով, «իրենց նպատակն է բարեհաճություն ձեռք բերել և փորձել պահպանել իրենց բարեկեցությունը արտերկրում»:
«Սա շատ բարդ թեմա է, իհարկե, ակտուալ է մեր ժամանակներում, բայց այստեղ հնարավոր չէ, ասենք, Պանդորայի մի քանի արկղեր բացել, ի վերջո, թշնամիները թշնամիներ են, մենք պետք է պայքարենք նրանց դեմ, բայց մնացած բոլորը մեր քաղաքացիներն են, և նրանք պետք է մնան մեր քաղաքացիները»,- ասել է Պեսկովը, որի տեսամեկնաբանությունը հրապարակել է Life-ը։
Նա հավելել է, որ այս հարցում սկզբի համար պետք է «հստակ որակավորել» և որոշել, թե կոնկրետ ինչն է համարվում հանցագործություն։
Պեսկովը նաև կարծում է, որ իշխանությունները պետք է ամեն ինչ անեն, որպեսզի երկիրը լքած ռուսները, ովքեր պետության թշնամիներ չեն, ցանկանան վերադառնալ։
«Թշնամիները թշնամիներ են, մենք պետք է կռվենք նրանց հետ, բայց մնացածը մեր քաղաքացիներն են, և նրանք պետք է մնան մեր քաղաքացիները, մենք պետք է այնպես անենք, որ նույնիսկ նրանք, ովքեր գնացել են, ցանկանան վերադառնալ այստեղ։ Նրանք բոլորը հավասարապես մեր քաղաքացիներն են, բոլորը կարող են տարբեր պատճառներ ունենալ հեռանալու համար: Բայց նրանք, ովքեր չեն սահել մեր երկրի հանդեպ իրապես թշնամական վերաբերմունքի ճանապարհով, մեր քաղաքացիներն են, որոնց համար պետք է պայքարել»,- ասել է նա։