
Հայաստանի և Թուրքիայի միջև ինտերնետ կապ է հաստատվել

Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ կանոնավոր քայլեր են ձեռնարկվել, TRT Haber-ին հայտնել են դիվանագիտական աղբյուրները։
Տեղեկությունների համաձայն՝ Անկարայի և Երևանի միջև հյուպատոսական ծառայությունների աշխատանքը հաջողությամբ շարունակվում է. «Թուրքիայի և Հայաստանի միջև կայացած բանակցությունների արդյունքում հնարավոր է եղել իրականացնել օդային փոխադրումներ։ Սա կարեւոր ներդրում է երկու երկրների տնտեսական հարաբերություններում»։
Նշվել է, որ երկու երկրների միջեւ ինտերնետ կապ է հաստատվել։
«Փոխադարձ թռիչքները լավ են ընթանում։ Մարդկանց միջեւ կապ է հաստատվել, եւ նրանք անարգել գալիս ու գնում են։ Կարգավորման գործընթացում իրականացվել են տեսադաշտից դուրս մնացած հարցեր։ Ավելի վաղ Վրաստանում Երեւանի դիվանագիտական ներկայացուցչություններում Թուրքիայի քաղաքացիները Հայաստան մեկնելու վիզա էին ստացել, քանի որ Հայաստանի հետ կապեր չեն եղել։ Ինտերնետ կապն այժմ հաստատված է: Նախկինում Հայաստանում ինտերնետը փակ էր ողջ Թուրքիայի համար։ Այժմ այն բաց է: Հյուպատոսական գործերը նույնպես շատ լավ են ընթանում։ Ձեռնարկվում են նաև որոշ մարդասիրական քայլեր»,- ասել է աղբյուրը։
Տեղեկությունների վերաբերյալ փորձեցինք կապ հաստատել ՀՀ ԱԳՆ լրատվության բաժին, սակայն մինչ այս պահը մեր հեռախոսազանգերն անպատասխան մնացին։