Առավոտից ինձ հետապնդել են, քաշքշել` թույլ չտալով փաստաթղթեր ներկայացնել. ընդդիմադիր գործիչը` ոստիկանների կողմից բերման ենթարկվելու մասին

 Երեկ տեղեկություն տարածվեց, որ գյումրեցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Կարապետ Պողոսյանը երեխայի աչքի առաջ բերման է ենթարկվել։ Գյումրու քանդակագործության ազգային պարկ-թանգարանի տնօրեն և հիմնադիր Արթուր Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր.
 

«Կարապետ Պողոսյանին գետնին տապալելով բերման են ենթարկել, ընդ որում վնասվածք ունի և երեխային տուն տանելիս է եղել։
Սա եղելությունն է։ Սա օրվա իշխանության վերաբերմունքն է ընդդիմադիրների հանդեպ։ Սա ազատ, անկախ Հայաստանն է»։


Իսկ ավելի ուշ Գրիգորյանը ֆեյսբուքյան այլ գրառում է արել, որով հայտնել է, որ Կարապետ Պողոսյանը ձերբակալված է և ունի վնասվածքներն, նրան այդ վիճակում տեղափոխել են Գյումրի կենտրոն: Գիշերն  արդեն Կարապետ Պողոսյանին ազատ էին արձակել։
 

Այսօր արդեն  ոստիկանությունը պարզաբանմամբ է հանդես եկել դեպքի հետ կապված ՝ նշելով, թե Կարապետ Պողոսյանին բերման են ենթարկել, քանի որ ճանապարհատրանսպորտային կանոնների խախտում է թույլ տվել։


Կարապետ Պողոսյանը  hraparak.am-ին այլ մանրամասներ պատմեց։ «Ես կրծքիս, դաստակներիս հատվածներում վնասվածքներ ունեմ, քիչ հետո քննիչի որոշմամբ դատաբժշկական փորձաքննություն եմ անցնելու։ Իրականում, իրենք են թույլ տվել խուլիգանություն, քանի որ ես պատրաստ եմ եղել իրենց հետ տեղափոխվելու։ Առավոտվա ութ անց կեսից նույն մեքենաները ինձ հետապնդել են, և ինձ համար պարզ էր, որ իրենք շուու են կազմակերպելու։ 

Հետևաբար, ես դիմադրություն ցույց չեմ տվել, հակառակ դեպքում այդ հատկանիշով ինձ կփորձեին բերման ենթարկել։ Բայց քանի որ այդ հատկանիշները չկային, փորձել են խուլիգանություն որակել, բայց մինչև վերջ նույնիսկ այդ մասով հոդված չէին կարող ընտրել, քանի որ չկար։ Իրենց տեսագրություններում էլ կա․ ես փորձել եմ նաև փաստաթղթեր ներկայացնել, որը իրենք էլի թույլ չեն տալիս, քաշքշում են ինձ։ Ոստիկանության բաժին տեղափոխելուց հետո բազմաթվ խախտումներ են արել։ Մինչև ժամը 10-ը ինձ չեն տեղեկացրել, թե ինչու են ինձ բերման ենթարկել՝ քրեական օրենսգրքի որ հոդվածի, որ հատկանիշներով։ 50 րոպե եւ ավել ձեռքերս մնացել է ձեռնաշղթաների մեջ։

 

Նույնիսկ տարրական իրավունքներից թույլ չեն տվել օգտվելու, մեկ ժամից ավել փաստաբանին թույլ չեն տվել ներգրավել գործին, մինչև որ ինքը բաժնի միջից զանգահարում է 1-02՝ հաղորդում ներկայացնում հանցագործության մասին։Այս ամբողջը կապված էր նախորդ օրվա  իմ ֆեյսբուքյան գրառման հետ, ես բարձրացրել էի ՀՀ ոստիկանություն  պարեկային ծառայության պետ` Արթուր  Ումրշատյանի եւ իր ընկեր Նազարյան Կարենի կողմից Գյումրիում նշանակված արտաշատցի պարեկ Օնիկ Սահակյանի թույլ տված խախտումների մասին։ Այսօր փաստաբանը մի քանի հաղորդումներ ներկայացնելու գլխավոր դատախազություն։ Այսինքն իրենք ուզում էին իմ աչքը վախեցնել, որ Օնիկի մասով , որ զինվորականների նկատմամբ  ինչ  կեղծիքներ է արել, թույլ չտային  հաղորդում լիներ, գործը չմտնի դատախազություն, բայց չի ստացվելու»,- մեզ հետ զրույցում ասաց Կարապետ Պողոսյանը։

Քաղաքականություն

Պատահարներ