ԱՄՆ սենատորները Արցախի հարցի լուրծման համար նամակ են հղել պետքարտուղար Բլինքենին
Լեռնային Ղարաբաղի շրջափակումն ավերիչ հետևանքներ ունի արդեն իսկ խոցելի տարածաշրջանի համար, որը դեռ վերականգնվում է 2020 թվականի ադրբեջանական հարձակման հետցնցումներից: Չնայած պնդումներին, որ շրջափակումն իրականացվում է «էկոցուցարարների» կողմից, ինչպես երևում է, վերջնական պատասխանատվությունը կրում է Ադրբեջանում Ալիևի վարչակարգը: Ավելին, ռուսական ուժերը, որոնց վստահված է խաղաղության պահպանումը, հստակորեն ձախողել են իրենց պարտականությունները: Այս մասին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում գրել են ԱՄՆ սենատորներ Բոբ Մենենդեսը և Ջեք Ռիդը:
Նամակում սենատորները ներկայացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության և Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդագրությունները Լաչինի միջանցքի շրջափակման նպատակների և հետևանքների մասին: Նշվում է, որ Արցախում կա սննդամթերքի պակաս, ինչը լուրջ մտահոգության առիթ է:
«Միացյալ Նահանգները չի կարող մի կողմ կանգնել, մինչ Ալիևի ռեժիմն անզգամաբար սպառնում է Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների կյանքին, և պետք է պատասխանատվության ենթարկի Ադրբեջանին՝ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների հասանելիությունից քաղաքացիական բնակչությանը զրկելու համար», - գրված է նամակում:
Սենատորները նաև գոհունակություն են հայտնել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի վերջին հայտարարությունների առնչությամբ, որոնցով Ադրբեջանի կառավարությանը կոչ էր արվում վերականգնել ազատ տեղաշարժը Լեռնային Ղարաբաղում:
«Մենք ողջունում ենք մարդասիրական ճգնաժամ առաջացնող այս շրջափակման համար Ադրբեջանի պատասխանատվության ճանաչումը, սակայն միևնույն ժամանակ Միացյալ Նահանգները պետք է քայլեր ձեռնարկի պաշարված բնակչության համար մարդասիրական և առաջին անհրաժեշտության ապրանքների ազատ հոսքը վերականգնելու ուղղությամբ: Մենք պետք է աջակցենք կազմակերպություններին, որոնք աշխատում են օգնություն տրամադրելու ուղղությամբ, և պետք է աշխատենք մեր համախոհ գործընկերների հետ ամբողջ Եվրոպայում, ովքեր նույնպես մտահոգություն են հայտնել Բաքվի գործողությունների առնչությամբ, որպեսզի ճնշենք Ալիևի ռեժիմին՝ դադարեցնել այս անընդունելի շրջափակումը», - նշում են ԱՄՆ սենատորները:
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...
The Economist միջազգային պարբերկանը` Լաչինի միջանցքին, Ալիևի հայտարարությունների մասին
Ղարաբաղը շրջափակման մեջ է արդեն մեկ ամիս, քանի որ Ադրբեջանի կառավարության կողմից աջակցվող ցուցարարների խումբը ցույց է սկ...
Դեպքեր ունենք, որ մարդիկ մահացել են, չեն կարողանում հողին հանձնել․ Ռուբեն Վարդանյան
31-րդ օրն է շրջափակման, դա նշանակում է մենք ունենք խնդիրներ պարենային ապրանքների հետ կապված, ինֆրաստրուկտուրայի բոլոր օղ...