Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև. Ղարիբաշվիլին` Փաշինյանին
Վրաստանը պատրաստ է միջնորդ դառնալ Երևանի և Բաքվի միջև՝ տարածաշրջանում խաղաղություն և կայունություն ապահովելու համար։ Այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։
Ինչպես հաղորդում Է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը, վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության հիմնական ուղղություններն ու տարածաշրջանային նշանակության հարցեր:
Կողմերն ընդգծել են միջկառավարական տնտեսական հանձնաժողովի դերը՝ նշելով, որ այն կարևոր հարթակ է երկու երկրների միջև կապերի ամրապնդման համար։ Զրուցակիցները նշել են, որ երկու երկրների միջև առկա է քաղաքական երկխոսության բարձր մակարդակ։
Ղարիբաշվիլին և Փաշինյանն անդրադարձել են նաև անվտանգության ոլորտում տիրող իրավիճակին և տարածաշրջանում ու աշխարհում առկա մարտահրավերներին:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն:
Հիշեցնենք, որ Վրաստանը դեռևս Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ բազմիցս առաջարկել է հարթակ դառնալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման համար։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ուզում է մեզ ներքաշել, բայց Հայաստանը չի ներգրավի Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարո...
Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանություններն, այս կ...
Սերժ Սարգսյանը` Արցախում իրավիճակի և ՀՀ իշխանության քաղաքականության մասին
Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Երեւանի ընդ...
Մտավարժանքներով զբաղվելու փոխարեն հայկական կողմը պետք է շարունակի համատեղ աշխատանքը. ՌԴ ԱԳՆ
Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տա...