Փաշինյանն ու Ղարիբաշվիլին ստորագրել են փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին համաձայնագիր
Անվտանգային, քաղաքական և տարածաշրջանային նշանակության հարցերում Հայաստանն ու Վրաստանը ունեն փոխըմբռնում։ Այսօր Երևանում կայացած հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«2019 թվականից մինչև օրս միջկառավարական հանձնաժողովի արդեն երեք նիստ է գումարվել: Սա նշանակում է, որ կա երկուստեք շահագրգռվածություն՝ ապահովելու մեր երկրների հարաբերությունների խթանմանը միտված այս կարևոր ձևաչափի պարբերականությունն ու դրանում արձանագրված պայմանավորվածությունների արդյունավետ կատարումը»,– ասել է ՀՀ վարչապետը:
Նա վստահություն է հայտնել, որ նիստի շրջանակներում ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կյանքի կկոչվեն՝ հայ-վրացական հարաբերություններին հաղորդելով նոր որակ և բովանդակություն:
Նիստի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցության հետագա խորացմանն ու ընդլայնմանը վերաբերող հարցեր: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել առևտրաշրջանառության, էներգետիկայի, ենթակառուցվածքների, արդյունաբերության, զբոսաշրջության, կրթության և մշակույթի բնագավառներում համատեղ ծրագրերին:
Նիստի արդյունքներով Նիկոլ Փաշինյանն ու Իրակլի Ղարիբաշվիլին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև երկու պետությունների քաղաքացիների համար փոխադարձ առանց մուտքի արտոնագրի ճամփորդելու մասին» համաձայնագիր: Ստորագրվել է նաև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի արձանագրությունը:
Նշենք, որ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 12-րդ նիստին մասնակցելու համար: Վրացական պատվիրակության կազմում են փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին, արտաքին գործերի նախարար Իլյա Դարչիաշվիլին, տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն և կառավարության աշխատակազմի ղեկավար Ռևազ Ջավելիձեն:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանն ուզում է մեզ ներքաշել, բայց Հայաստանը չի ներգրավի Լաչինի միջանցքի բացման հարցով բանակցություններին. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Արցախի իշխանությունների՝ վերջերս տարածած այն հայտարարո...
Երևի Ռուբեն Վարդանյանը ինքն իրեն նկատի ունի, որովհետև իր հետ չեն բանակցի. Ալեն Սիմոնյան
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ Արցախի իշխանություններն, այս կ...
Սերժ Սարգսյանը` Արցախում իրավիճակի և ՀՀ իշխանության քաղաքականության մասին
Սա անմիտ քաղաքականության շարունակություն է, ոչ թե վախվորած քաղաքականության: Այս մասին այսօր՝ հունվարի 12-ին, Երեւանի ընդ...
Մտավարժանքներով զբաղվելու փոխարեն հայկական կողմը պետք է շարունակի համատեղ աշխատանքը. ՌԴ ԱԳՆ
Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տա...