Բայդենի նախկին գրասենյակում գտնված փաստաթղթերը չպետք է այնտեղ պահվեին. ԱՄՆ արդարադատության նախարար
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի նախկին աշխատասենյակում հայտնաբերված գաղտնի փաստաթղթերը չպետք է այնտեղ պահվեին, հայտարարել է ԱՄՆ արդարադատության նախարարության ղեկավար Մերիկ Գարլանդը։
Նա հիշեցրել է, որ 2022 թվականի հոկտեմբերի 4-ի երեկոյան Ազգային արխիվի գլխավոր տեսուչի գրասենյակը հայտարարել է Վաշինգտոնի Դիվանագիտության և գլոբալ ներգրավվածության կենտրոնի գրասենյակում գաղտնի փաստաթղթերի հայտնաբերման մասին։
«Այս գրասենյակը նախատեսված չէ գաղտնի փաստաթղթեր պահելու համար», - ասել է նա։
Ավելի վաղ Բայդենը խոստովանել էր, որ տանը գաղտնի փաստաթղթեր է պահել իր «անձնական գրադարանում»։
Նաև Սպիտակ տան հատուկ դատախազ Ռիչարդ Զաուբերն ասել է, որ Բայդենի փաստաբանները նոր գաղտնի փաստաթղթեր են գտել Ուիլմինգթոնի իր տան ավտոտնակում՝ կապված նրա` փոխնախագահի պաշտոնավարման ժամանակաշրջանի հետ:
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հատուկ խորհրդական է նշանակել՝ հետաքննելու գաղտնի փաստաթղթերի ոչ պատշաճ պահպանումը սկսած այն ժամանակաշրջանից, երբ Բայդենը պաշտոնավարում էր որպես փոխնախագահ։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...