ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Կառավարության դիրքորոշումը վիրավորական է». Նազարյանը հայտարարեց, որ լքում է հանձնաժողովը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գեղամ Նազարյանը հանձնաժողովի այսօրվա նիստում հայտարարեց, որ լքում է հանձնաժողովը։
Նշենք, որ հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստան» խմբակցության կողմից առաջարկված «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» նախագիծը։
Նախագծի հիմնական զեկուցող Գեղամ Նազարյանը հայտնեց` կառավարությունը մերժել է նախագիծը` նշելով, թե բյուջեի վրա այն լրացուցիչ բեռ է լինելու։
«Այս նախագծի ընդունմամբ զոհվածների ընտանիքներն այլևս գլուխ չեն ջարդի` մտածելու, թե ինչպես կամ ում օգնությամբ են վճարելու մինչև պատերազմը վերցված հիփոթեքային վարկը, ինչպես են վճարելու բուժման ծախսերը, գույքահարկը, հողի հարկն ու կոմունալները։ Հերոսի կնոջը կօգնենք, որ երեխաների ուսման հարցերի հետ կապված անհանգստություններ կամ վախեր չունենան։ Իրանում նահատակների զավակներն ամենալավ բուհերում են սովորում»,–ասաց Նազարյանը։
Նա հավելեց, որ կառավարության դիրքորոշումը վիրավորական և անհասկանալի է իր համար, ինչի պատճառով էլ որոշել է դուրս գալ հանձնաժողովից։
Հավելենք, որ «Հայրենիքի պաշտպանության համար զոհված զինծառայողի ընտանիքի անդամների երաշխիքների մասին» օրենքում փոփոխությունների նախագծով առաջարկվում է նոր երաշխիքներ սահմանել, մասնավորապես, հիփոթեքային վարկի մարման, առողջապահական, կրթական, կոմունալ և այլ ծախսերի փոխհատուցման մասով։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանի և Ալիևի երեկվա ելույթները հաստատեցին` Արցախի համար միակ հնարավոր ընտրությունը պայքարն է. Ռուբեն Վարդանյան
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը գրառում է արել՝ անդրադառնալով քաղաքական իրավիճակին․ «Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարնե...
Կրեմլը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին
Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոս...
«Ալիևի երեկվա հայտարարությունը մաքուր խոստովանություն էր». Մարուքյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ` խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին, հայտարարեց. «Եթե նրանցից ոմանք չեն ցանկանո...
Մտավարժանքներով զբաղվելու փոխարեն հայկական կողմը պետք է շարունակի համատեղ աշխատանքը. ՌԴ ԱԳՆ
Դժվար է գնահատական տալ հայկական կողմի դիրքորոշմանը, երբ պաշտոնական Երևանի հայտարարությունները նույն հարցի շուրջ էապես տա...