Starlink արբանյակներով SpaceX հրթիռի արձակումը չեղարկվել է խնդիրների պատճառով

Ամերիկյան SpaceX ընկերությունը երեքշաբթի կրկին մեկ օրով հետաձգեց իր Starlink ուղեծրային ինտերնետ ցանցի համար 51 մինի արբանյակներով Falcon 9 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է նրա մամուլի ծառայությունը, գրում է ТАСС-ը:

 

Սկզբում արձակումը Վանդենբերգ ռազմաօդային բազայից (Կալիֆորնիա) նախատեսված էր հունվարի 9-ին, սակայն հետո այն ստիպված են եղել չեղարկել եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով։ «Այսօր Starlink-ի գործարկումից հրաժարվելը՝ երկրորդ փուլի վերաբերյալ տվյալների ուսումնասիրության անհրաժեշտության պատճառով է», - գրել է ընկերությունը Twitter-ում:

 

Նշվում է, որ «SpaceX»-ը արձակման հաջորդ փորձը կկարողանա կատարել չորեքշաբթի՝ տեղական ժամանակով 19:48-ին (հունվարի 12-ին՝ Երևանի ժամանակով 04::48-ին):

 

Starlink ցանցը նախատեսված է ինտերնետ հասանելիություն ապահովելու համար՝ տեղակայելով 260 կգ կշռող մեծ թվով սարքեր: SpaceX-ի ընդհանուր առմամբ 11000 արբանյակների արձակումը և դրանց շահագործման հանձնելը կարժենա 10 միլիարդ դոլար: Ընկերության տվյալներով՝ այն կկարողանա լայնաշերտ ինտերնետ հասանելիություն ապահովել 1 Գբ/վ արագությամբ, ինչը համապատասխանում է 5G ստանդարտին: 2019 թվականի մայիսից SpaceX-ը ուղեծիր է ուղարկել ավելի քան 3200 Starlink արբանյակներ։