Մեծ Բրիտանիան և Ճապոնիան պատրաստվում են ստորագրել պաշտպանական համագործակցության ամենամեծ համաձայնագիրը
Մեծ Բրիտանիան և Ճապոնիան այսօր կստորագրեն վերջին 100 տարում պաշտպանական համագործակցության ամենամեծ համաձայնագիրը, որը երկրներին թույլ կտա զորքեր տեղակայել միմյանց տարածքում, տեղեկացնում են Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակից։
«Տարիների բանակցությունները կավարտվեն այսօր փաստաթղթի ստորագրմամբ, որն արագորեն կարագացնի պաշտպանական և անվտանգության համագործակցությունը և թույլ կտա Մեծ Բրիտանիային և Ճապոնիային ուժեր տեղակայել միմյանց հողում», - ասվում է գրասենյակի հայտարարության մեջ:
Համաձայնագիրը կողմերին թույլ կտա անցկացնել ավելի մեծ և բարդ զորավարժություններ, զորքերի տեղակայում, ինչը կամրապնդի Մեծ Բրիտանիայի դերը Հնդկ-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անվտանգության պահպանման գործում:
Բացի այդ, երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում կքննարկեն առևտրի, տնտեսական անվտանգության և Ուկրաինային աջակցության հարցեր, հայտնել են գրասենյակից։
Մեծ Բրիտանիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որը կստորագրի Ճապոնիայի հետ փոխադարձ մուտքի համաձայնագիրը (RAA):
2022 թվականի դեկտեմբերին Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի և Իտալիայի կառավարությունները պայմանավորվել են գործարկել Համաշխարհային մարտական օդային ծրագիրը՝ մինչև 2035 թվականը համատեղ նոր սերնդի կործանիչ մշակելու համար:
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է համարում Ֆրանսիայի...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Կոնկրետ ի՞նչ քայլեր եք ակնկալում Հայաստանից. լրագրողը` Ռուբեն Վարդանյանին
Այս պահին տեղի է ունենում «Արցախ: Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երեւան տեսակամուրջը, որի ընթացքում Արցախի պե...