Մենք սպասում ենք ավելիին, քան ուղղակի «բաց դռներ». Զելենսկին` ՆԱՏՕ-ից իր ակնկալիքների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լվովում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ Կիևը ՆԱՏՕ-ից ավելին է սպասում, քան Ուկրաինայի համար «բաց դռների» մասին հայտարարությունները։ Այս մասին գրում է Kp.ru-ն:
«Ուղղակի ՆԱՏՕ-ի գործընկերների կողմից «բաց դռների» մասին հռետորաբանության տեսքով աջակցությունը Ուկրաինայի համար բավարար չէ»,- ասել է Զելենսկին։ Նա նշել է, որ առաջ գնացող քայլեր են պետք, որոշումը կլինի Վիլնյուսում։
«Մենք սպասում ենք հզոր քայլերի, ինչ-որ բան ավելի, քան բաց դռները»,- ասել է Զելենսկին։
Հունվարի 11-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքը և ԵՄ-ն պետք է մեծացնեն Կիևին իրենց ռազմական օգնության ծավալը Արտեմովսկի և Սոլեդարի մոտ տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին։
Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելը հանդիպման ժամանակ ասել է, որ Ուկրաինային արդեն ընդհանուր առմամբ հատկացվել է 50 միլիարդ եվրո։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Արցախից հայերի բռնի տեղահանման նպատակ ունի. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը ՄԱԿ Անվտանգության խորհրդում ընդգծել է ՄԱԿ-ի կողմից վճռական գործողություններ ձեռ...
Եվրախորհրդարանում կքննարկվի Արցախում հումանիտար իրավիճակը
Հաջորդ շաբաթ Եվրախորհրդարանում քննարկումներ կանցկացվեն «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետեւանքները» թեմայով։...
Ադրբեջանը պարտավոր է վերականգնել Բերձորի միջանցքի՝ նոյեմբերի եռակողմ հայտարարությամբ ամրագրված ռեժիմը. Միրզոյան
Հունվարի 10-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական եւ եվրասիական հարցերո...
Թեհրանը չի ընդունի տարածաշրջանում սահմանների որևէ փոփոխություն. Իրանի խորհրդարանի խոսնակ
Թուրքիայի Անթալիա քաղաքում անցկացվող Ասիական խորհրդարանական վեհաժողովի նիստի շրջանակներում հանդիպել են Իրանի, Թուրքիայի...