Երևանի և Ստեփանակերտի միջև պետք է ստեղծվի օդային կամուրջ. կոչ` Շվեյցարիայից
Շվեյցարիայի Համադաշնության Կանտոնների խորհրդի արտաքին քաղաքականության հարցերով կոմիտեն, մտահոգված Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերություններում ստեղծված իրավիճակով, դատապարտել է միջազգային իրավունքի խախտումները, որոնք առաջացել են 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի շրջափակման հետևանքով։
Ինչպես հայտնում է Շվեյցարիայի Կանտոնների խորհրդի անդամ Կառլո Սոմմարուգա, կոմիտեն կոչ է անում Շվեյցարիայի Դաշնային խորհրդին գործողություններ ձեռնարկել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որ մի կողմից հասնի շրջափակման վերացմանը և ռազմական գործողությունների դադարեցմանը, մյուս կողմից ՝ հումանիտար օդային կամուրջ կազմակերպի Երևանի և Ստեփանակերտի միջև։
Նմանատիպ հոդվածներ
«Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակը լուրջ է». Տոյվո Կլաարը Երևանում է
Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը Երևանում է, այս մասին ավելի վաղ հայտնել էր սոցցանցի ի...
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
Ալիևը Ֆրանսիայից ներողություն է պահանջում
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի և Փարիզի միջև հարաբերությունների վատթարացման համար պատասխանատու է համարում Ֆրանսիայի...
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի. Պեսկով
ՀԱՊԿ զորավարժություններից հրաժարվելու վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը կպարզվի։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաս...