Թուրքիայի խորհրդարանի ղեկավարը մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին 30 տարի ԼՂ հարցը չլուծելու մեջ
Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփն Անթալիայում անցկացվող Ասիայի խորհրդարանական վեհաժողովի 13-րդ նիստի շրջանակներում զրուցել է լրագրողների հետ։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Ֆրանիսայի դիրքորոշման վերաբերյալ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան՝ Շենթոփը մեղադրել է Հայաստանին և հիշեցրել, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին։
«Մենք շատ հստակ հայտարարել ենք, որ միջազգային իրավունքի տեսանկյունից Ղարաբաղի հարցում Ադրբեջանն իրավացի է։ Միաժամանակ հայտարարել ենք, որ պետք է թույլ չտալ, որպեսզի այստեղի խնդիրը վերածվի տարածաշրջանային խաղաղությանը սպառնացող խնդրի։
Շենթոփը նաև մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի եռյակին 30 տարի Ղարաբաղի հարցը չլուծելու մեջ։ Իր իսկ ձևակերպմամբ՝ «մատը մատին չտալու» մեջ։ Իսկ հիմա երբ հիմնախնդիրը մտել է կարգավորման փուլ, ըստ Թուրքիայի խորհրդարանի ղեկավարի, Մինսկի խմբի երկրները պետք է միայն նպաստեն կողմերի միջև խաղաղության և համաձայնության հաստատմանը։
«Կարծում ենք, որ դրանից բացի բոլոր մյուս մոտեցումները վնաս կհասցնեն տարածաշրջանային խաղաղությանը»,- եզրակացրել է Շենթոփը։
Նմանատիպ հոդվածներ
Կրեմլը` խաղաղապահների վերաբերյալ Փաշինյանի առաջարկի մասին
Կրեմլը հայտնել է, որ Հայաստանի ղեկավարության առաջարկը՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին դիմելու վերաբերյալ, քննարկվում է Մոս...
«Ալիևի երեկվա հայտարարությունը մաքուր խոստովանություն էր». Մարուքյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երեկ` խոսելով Լաչինի միջանցքի շրջափակման մասին, հայտարարեց. «Եթե նրանցից ոմանք չեն ցանկանո...
Ալիևը շարունակում է սպառնալ Հայաստանին
Բռնապետ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ երրորդ պատերազմ սկսելու պլաններ չունի: Ինչպես արդեն հայտնել էինք`...
Չարձագանքման պայմաններում` ՌԴ ռազմական ներկայությունը սպառնալիքներ է ստեղծում ՀՀ անվտանգության համար. Փաշինյան
Վերջին շրջանում Ադրբեջանը արևմտյան երկրների հետ հաղորդակցության ընթացքում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է հետևյ...