Թագավորական ընտանիքի սկանդալները. հունվարի 10-ին լույս է տեսնելու արքայազն Հարրիի գիրքը

Բրիտանական կայքերը գրում են, որ գիրքը դեռ լույս չտեսած` հավակնում է բեստսելեր դառնալու:

 

Արքայազն Հարրիի ինքնակենսագրությունը` «Փոխարինողը» առաջին անգամ  հայտնվելու է գրախանութներում: 

Երբ Հարրին ծնվել է, հայրը՝ այժմվա թագավոր Չարլզ Երրորդը, նախկին կնոջը՝ իշխանուհի Դիանային ասել է. «Հիասքանչ է, դու ինձ նվիրեցիր մեկ ժառանգորդ և մեկ փոխարինող։ Կատարեցիր քո առաքելությունը»։ 

 

 

Հայտարարության համաձայն՝ ստեղծագործության հիմնական թեմաները լինելու են սերն ու վիշտը։ Հարրին կպատմի, թե ինչպես է ապրել մոր մահը և ինչպես է ընթացել իր կյանքը ողբերգությունից հետո։

 

«Ես գրում եմ սա ոչ թե որպես արքայազն, որի համար ծնվել եմ, այլ որպես մարդ, որը  ես դարձել եմ: Հուսով եմ, որ պատմելով իմ պատմությունը,  (վերելքներ և վայրէջքներ, սխալներ, քաղած դասեր) ես կարող եմ ցույց տալ, որ անկախ նրանից, թե որտեղից ենք մենք, շատ ավելի ընդհանուր բաներ ունենք, քան կարծում ենք», - հայտնել է  արքայազնը:

 

Penguin Random House-ը տեղեկացնում  է, որ արքայազն Հարիի հուշերը մանրամասն ներկայացնելու են Սասեքսի դուքսի կյանքը և բրիտանական թագավորական ընտանիքը  լքելու որոշման մասին, կկրի «Փոխարինողը» անվանումը։ 

 

Penguin Random House-ը գիրքը հրատարակելու է անգլերենով  և 15 այլ լեզուներով, որոնց թվում ռուսերենը չի լինելու։ Գիրքը, որը մի քանի ժամից հայտնվելու է աշխարհի տարբեր  գրախանութներում, կվաճառվի յուրաքանչյուր օրինակի համար 28 ֆունտ ստեռլինգով:

 

Նշվում է, որ  գլխավոր հարցն այն է, թե գրքում ինչ մանրամասներ կպատմվեն կյանքի մասին: Բրիտանական թերթերն արդեն որոշ մանրամասներ են հաղորդում, որոնք հիմնված են Հարրիի պատմածի վրա։ Նա, մասնավորապես, պնդում է, թե մի անգամ ավագ եղբայրը՝ արքայազն Ուիլյամը, մենակ մնալով իր հետ, սկսել է վիրավորական բաներ հղել  ամերիկացի դերասանուհի Մեգան Մարքլի հասցեին՝ անվանելով Հարրիի կնոջը «կոպիտ և անդուր»։ Հետո էլ քաշել է կրտսեր եղբոր օձիքից և գետին տապալել նրան։ Հիմա եթե Ուիլյամը որոշել է ոչ մի կերպ չարձագանքել եղբոր գրածներին, ո՞վ կարող է հաստատ պնդել՝ նման բան եղե՞լ է, թե՞ չի եղել։


Հայտնում են, որ հուշերի վաճառքից ստացված հասույթի մի մասը նախատեսվում է տրամադրել մի շարք բարեգործական կազմակերպությունների։ 

 

Քաղաքականություն