ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. «Ferrari-ն փոխել է Twingo-ի հետ». Պիկեի պատասխանը Շակիրային
Ֆուտբոլիստ Ժերար Պիկեն, անուղղակիորեն արձագանքել է նախկին կնոջ՝ երգչուհի Շակիրայի նոր աղմկահարույց 53 երգին, որում աստղը, ակնհայտորեն ակնարկելով Պիկեին, ասում է, որ վերջինս «Ferrari-ն փոխել է Renault Twingo-ի հետ, Rolex-ը՝ Casio-ի հետ»։ Ինչպես գրում է Daily Mail-ը, մարզիկը աշխատանքի է եկել Renault Twingo բյուջետային մեքենայով:
Թեև երգում Պիկեի անունը չի նշվում, սոցցանցերի օգտատերերը վստահ են, որ խոսքը հենց նրա մասին է։
Երգը սկսվում է հետևյալ բառերով. «Կներես, ես արդեն այլ ինքնաթիռ եմ նստել։ Ես այստեղ չեմ վերադառնա, մեկ այլ հիասթափություն չեմ ուզում»։
Նշենք, որ ներկայում Պիկեն 23-ամյա ուսանողուհու հետ է հանդիպում:
«Դու կարծում էիր, որ ինձ ցավեցնելու ես, բայց դու ինձ ավելի ուժեղ դարձրեցիր: Դու այնքան ջանք ես գործադրում չեմպիոն երևալու համար, բայց երբ ես քո կարիքն ունեի, դու ցույց տվեցիր քո վատագույն կողմը: Ինձ նման գայլը քո նմանների համար չէ», - ասվում է երգի տեքստում։
Երկրորդ տան վերջում Շակիրան նախկինին մաղթում է «ամենայն բարիք իր ենթադրյալ փոխարինողի հետ» և պնդում, որ Պիկեն «Ferrari-ն փոխել է Renault Twingo-ի հետ, Rolex-ը՝ Casio-ի հետ»։ «Բարսելոնա»-ի նախկին պաշտպանն արդեն հասցրել է արձագանքել վերջին տողին. նա իսպանական Kings League-ի ուղիղ եթերին եկել է Casio ժամացույցով և հայտարարել, որ շահավետ հովանավորչական պայմանագիր է կնքել ապրանքանիշի հետ։
«Այս ժամացույցը կծառայի ողջ կյանքի ընթացքում», - ասել է նա:
Հիշեցնենք, որ Շակիրան և Պիկեն 11 տարվա համատեղ կյանքից հետո հունիսին հայտարարել են իրենց բաժանման մասին. նրանք ունեն երկու որդի՝ ինը տարեկան Միլանը և 7 տարեկան Սաշան:
[139f083aa689794db18d0564e87ed741.JPG]
[1c4a1833718d2c1811a35ac2ae132a54.JPG]
[12ffe29d6e071ec954ff66451ee8c1dc.JPG]
Նմանատիպ հոդվածներ
Դանի Ալվեսը գիշերային ակումբում ձեռքը դրել է մի կնոջ ոտքին` առանց վերջինիս համաձայնության. ֆուտբոլիստը ձերբակալվել է
«Բարսելոնայի» լեգենդ Դանի Ալվեսը ձերբակալվել է գիշերային ակումբում՝ առանց կնոջ համաձայնության սեռական գործողություններ ա...
Նոր մանրամասներ Ալվեսի գործից. տեսախցիկները ֆիքսել են` քանի րոպե է ֆուտբոլիստը զուգարանում եղել կնոջ հետ
«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Դանի Ալվեսի գործով նոր մանրամասներ են հայտնի դարձել: Այս մասին գրում է Sport.ru: Նշ...
Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության մեջ. կինը պատմել է` իրեն դաժանաբար բռնաբարել են լիմուզինում
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մայք Թայսոնին մեղադրել են բռնաբարության մեջ։ Ըստ «ABC» լրատվականի՝ Թայսոնին մեղադրում են...
7 կիլոգրամ քաշով երեխա է լույս աշխարհ եկել. Բրազիլիա
Բրազիլուհին յոթ կիլոգրամ կշռող երեխա է լույս աշխարհ բերել, գրում է Independent-ը։ Մորն ստիպված են եղել կեսարյան հատում կ...