Կազմակերպությանն այլընտրանք չկա․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը (պաշտոնն զբաղեցնում է 2023 թվականի հունվարի 1-ից-խմբ․) հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին այլընտրանք գոյություն չունի, Կազմակերպությունն ունակ է լուծել իր առջև դրված խնդիրները։
«Ես խորապես համոզված եմ, որ չնայած բոլոր մարտահրավերներին, ՀԱՊԿ-ին այլընտրանք չկա, Կազմակերպությունն ունակ է լուծել այն խնդիրները, որոնք դրված են իր առջև», -Թասմագամբետովի հայտարարությունն է մեջբերել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը։
«Լուծման են սպասում շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ։ Ոչ պակաս բարդ խնդիրներ են դրված նաև ՀԱՊԿ-ի առջև։ Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրները առնչվում են մեր Կազմակերպության առանցքային դերակատարմանը, նրա հեղինակությանը և տարածաշրջանային անվտանգությունն ապահովելու արդյունավետ մեխանիզմ լինելու նրա կարողությանը։ Մեզանից է կախված Կազմակերպության հետագա հեղինակությունն ու արդյունավետությունը»,- հավելել է Իմանգալի Թասմագամբետովը։