Արցախը դիմե՞լ է խաղաղապահներին` Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելու հարցով. Բաբայանը պատասխանում է. Factor
Արցախի Հանրապետության արտգործնախարարի պաշտոնակատար Դավիթ Բաբայանը Factor TV-ի եթերում պատասխանելով հարցին՝ արդյոք Արցախի ղեկավարությունը դիմե՞լ է ռուս խաղաղապահներին, որպեսզի նրանք Ստեփանակերտի օդանավակայանն օգտագործելով՝ իրականացնեն Հայաստանից հումանիտար բեռների փոխադրումներ դեպի Արցախ, պատասխանել է.
«Ադրբեջանը փորձ ունի ռուսական ուղղաթիռներ խոցելու․ հիշում ենք՝ 44-օրյա պատերազմի ժամանակ։ Նման փորձ ունի նաև Թուրքիան՝ շատ ավելի հարուստ։ Օդանավակայանի գործարկումը, պարզ է, որ տեխնիկական խնդիր չէ՝ քաղաքական է։ Ադրբեջանը, ըստ ամենայնի, փորձում է խոչընդոտներ ստեղծել, թույլ չտալ, որպեսզի օդանավակայանը գործարկվի։ Օդանավակայանի գործարկումը շատ կարևոր է, բայց սա երկարատև լուծում չէ, անհրաժեշտ է անպայման բացել ճանապարհը»,- ասել է Բաբայանը։
Ըստ նրա՝ Արցախը շրջափակումից դուրս բերելու համար ամենակարևորը քաղաքական ճնշումն է, որպեսզի Ադրբեջանի իշխանությունները զգան միջազգային հանրության սկզբունքայնությունը։