Միրզոյանը հանդիպել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ԵՄ տեխնիկական գնահատման խմբի անդամներին՝ Մարչին Վիդռայի գլխավորությամբ, տեղեկությունը հայտնում են արտգործնախարարությունից: Խումբը Հայաստան է գործուղվել ԵՄ նոր քաղաքացիական առաքելության տեղակայման հնարավորությունը դիտարկելու համար: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը:
Կողմերն անդրադարձ են կատարել դեկտեմբերի 19-ին ավարտված ԵՄ դիտորդական առաքելության աշխատանքներին: Այս համատեքստում նախարար Միրզոյանը բարձր է գնահատել դիտորդական առաքելության դերը տարածաշրջանում կայունության ամրապնդման ու Հայաստանի նկատմամբ նոր ագրեսիաների կանխարգելման գործում և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը։
Հիշեցնենք` դեկտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ եվրոպական դիտորդների նոր տեխնիկական առաքելությունն արդեն Հայաստանում է, իսկ հոկտեմբերին Հայաստան ժամանած դիրտորդական խումբն ավարտել է իր առաքելությունը։
ԵՄ դիտորդների նախորդ առաքելությունը Հայաստան էր ժամանել հոկտեմբերին` 2 ամիս ժամկետով։
Դեկտեմբերի 19-ին Եվրամիության արտաքին հարաբերությունների գծով գլխավոր հանձնակատար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ ԵՄ–ն մտադիր է Հայաստանում նոր, երկարաժամկետ առաքելություն տեղակայել քաղաքացիական մոնիթորիգի խմբի գործունեության ավարտից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի տարածքում են.Նիկոլ Փաշինյան
Ադրբեջանի զինված ուժերն արդեն 30 տարի է՝ Հայաստանի Հանրապետության տարածքում են։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամ...
Փաշինյանն ասել է, թե որն է այն կարմիր գիծը, որի դեպքում կհրաժարվի ստորագրել խաղաղության պայմանագիրը
Կարմիր գիծը, որի առկայության դեպքում ես կհրաժարվեմ ստորագրել խաղաղության պայմանագիրը, այն է, եթե այդ տեքստը չհամապատասխա...
Հայաստանի կառավարությունը չէ, որ պետք է որոշի Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ընդգծում է, որ դեռևս 2018 թվականից Հայաստանի իշխա...
Ղարաբաղի շրջափակումը պետք է դատապարտվի հանուն եվրոպական անվտանգության. Լa Լibre
Դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը շրջափակուման մեջ է պահում։ Սննդի և դեղորայքի պակաս կա...