Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ն՝ նորածնի մահվան մասին

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում երկու օր առաջ մահացած նորածնի մայրն ունեցել է չորրորդ աստիճանի ճարպակալում, եղել է կյանքի վտանգի ցուցում։ Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին, News.am-ի հետ զրույցում ասել է բժշկական կենտրոնի մամուլի խոսնակ Աիդա Կարապետյանը՝ մեկնաբանելով հունվարի 7-ին նորածնի մահվան դեպքը։

 

«Հղին հաշվառված չի եղել մեր ծննդատանը։ Նրա հղիության ամբողջ ընթացքը վարվել է Երեւանի պոլիկլինիկաներից մեկում։ Ծննդկանն ունեցել է չորրորդ աստիճանի ճարպակալում, եղել է կյանքի ցուցում։ Ցավոք, դեպքը մեզ մոտ գրանցվել է վատ ելքով։ Կա հարուցված քրեական գործ, փորձաքննությունը ցույց կտա մանրամասները եւ պատճառը»,- նշել է նա։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի ծննդատանը նորածին է մահացել։ Ծննդկանը կայքի հետ զրույցում մեղադրել էր բժիշկներին։