Բրազիլիայում ցուցարարները գրավել են Կոնգրեսը, Գերագույն դատարանի շենքը. կա ավելի քան 400 ձերբակալված
Բրազիլիայի ոստիկանությունը, օգտագործելով խլացուցիչ նռնակներ և պղպեղային գազ, կարողացել է հսկողության տակ առնել մայրաքաղաքում ցուցարարների կողմից գրավված վարչական շենքերը։ Այս տեղեկությունը տարածել է բրազիլական Folha թերթը։
Նշվում է, որ մինչ այժմ բերման է ենթարկվել ավելի քան 400 մարդ, նրանք բոլորը կասկածվում են մի շարք հանցագործությունների մեջ (առաջին հերթին՝ զանգվածային անկարգություններին մասնակցելու)։ Սպասվում է, որ Բրազիլիայի նախկին նախագահ Ժայիր Բոլսոնարոյի ձերբակալված աջակիցներից շատերը շուտով կկալանավորվեն։ 2023 թվականի հունվարի 8-ին նրանց հաջողվեց որոշ ժամանակով գրավել երկրի խորհրդարանի շենքը և Բրազիլիայի Գերագույն դատարանը։
Ցուցարարները դժգոհ էին անցած աշնանը երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքներից, որոնց համաձայն՝ նախագահությունը աջ քաղաքական գործիչ Բոլսոնարոյից (նրան բազմիցս նույնիսկ ոչ պաշտոնական անվանում էին «բրազիլացի Դոնալդ Թրամփ») անցավ ձախական քաղաքական գործիչ Լուլա դա Սիլվային:
Հարկ է նշել նաև, որ Բոլսոնարոն արդեն շտապել է հայտարարել, որ որևէ առնչություն չունի զանգվածային անկարգություններ կազմակերպելու հետ։ Քաղաքական գործիչը փաստացի հրաժարվել է իր կողմնակիցներին և ասել, որ հաջակցություն իրեն անցկացված ցույցերի մասնակիցները խախտել են բրազիլական օրենքը, և այս կամ այն կերպ պետք է պատասխանատվության ենթարկվեն դրա համար։