Հասարակություն
ԱՄՆ-ում ազատ է արձակվել սառը պատերազմի ամենահայտնի լրտեսներից մեկը
ԱՄՆ-ում ավելի քան 20 տարվա բանտարկությունից հետո ազատ է արձակվել Անա Մոնտեսը՝ սառը պատերազմի ժամանակների ամենահայտնի լրտեսներից մեկը։
Մոնտեսը, որն այժմ 65 տարեկան է, աշխատել է Պենտագոնի հետախուզական վարչությունում՝ որպես վերլուծաբան, և լրտեսել Կուբայի օգտին։
2001 թվականին նրա ձերբակալությունից հետո ամերիկացի պաշտոնյաները պնդում էին, որ նա գրեթե ամբողջությամբ բացահայտել է Կուբայում ԱՄՆ հետախուզական գործողությունները:
Նրանցից մեկի խոսքով՝ Մոնտեսը ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից երբևէ ձերբակալված ամենավտանգավոր գործակալներից մեկն էր, որը հսկայական վնաս է հասցրել Միացյալ Նահանգներին։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոմանոս Պետրոսյանը` ՀԷՑ-ի աշխատակիցների աշխատանքից ազատման մասին
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Կասեցվել է «Քամանչա» ռեստորանի կաթսայատան գործունեությունը. ԲԸՏՄ
5.0
Փաշինյանը` կենսաթոշակների ինդեքսավորման մասին
5.0