ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Որոշ հացի արտադրամասեր չեն գործում, իրար հետևից փակվում են նաև առևտրի կետերը․ իրավիճակը՝ Արցախում

Արցախի Հանրապետության «Արդարություն» կուսակցության ԵԿ նախագահ Արշակ Աբրահամյանը ֆեյսբուքյան եթերում մանրամասներ է հայտնել՝ շրջափակման հետևանքով Արցախում տիրող իրավիճակի վերաբերյալ․ «Որոշ հացի արտադրամասեր ալյուրի բացակայության պատճառով չեն գործում, մեկը մյուսի հետևից փակվում են նաև առևտրի կետերը։ Օպերատիվ շտաբը, որը համակարգում է պետնախարար Ռուբեն Վարդանյանը, փորձում է համակարգված կերպով սնունդ հատկացնել որոշակի սննդի կետերի, սակայն դրանց մոտ նկատվում են մարդկանց կուտակումներ, հերթեր․․․»։
 

Աբրահամյանը հանդես եկավ խնդրանքով, որպեսզի սոցցանցերում մեծ լսարան ունեցողները, ԶԼՄ-ների ներկայացուցիչները, նաև այն անհատները, ովքեր տիրապետում են օտար լեզուների, աշխարհին լսելի դարձնեն, որ 120 հազար բնակչի շրջափակման մեջ պահելով՝ Ադրբեջանը ցեղասպան գործունեություն է իրականացնում։