Քրդական զինված ուժերը փորձել են ներթափանցել Իրան Իրաքի տարածքից
Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին, հաղորդում է, որ զինված քրդական աշխարհազորայինները փորձել են ներթափանցել Իրան Իրաքից։
Երեք աղբյուրներ, այդ թվում՝ իրանցի բարձրաստիճան պաշտոնյա, գործակալությանը անանունության պայմանով հայտնել են, որ Թուրքիան իր հետախուզական ծառայության միջոցով վերջին օրերին ԻՀՊԿ-ին զգուշացրել է սահմանը հատելու քուրդ զինյալների փորձերի մասին։
Իրանցի պաշտոնյան հայտնել է, որ ԻՀՊԿ ուժերը բախվել են քուրդ զինյալների հետ, որոնք, նրա խոսքով, փորձում էին անկայունացնել իրավիճակը և օգտվել Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող բողոքի ցույցերից։
Հրապարակման պահին Թուրքիայի հետախուզական գործակալությունը՝ MIT-ը, և նախագահի աշխատակազմը մեկնաբանություններ չեն տվել։
Նմանատիպ հոդվածներ
Վստահ ենք, որ դա հիանալի է լինելու Հայաստանի համար. Ռուբիո
Այսօր մենք ստորագրելու ենք, կամ ավելի շուտ, շարունակելու ենք աշխատել TRIPP նախագծի իրագործման ուղղությամբ, որը մեր կարծի...
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն
Հայաստանն ու ԱՄՆ-ը հրապարակել են TRIPP նախագծի իրականացման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն։ Այս մասին հ...
Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց. Փաշինյան
Երեկ ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում ևս մեկ կարևոր քայլ արվեց Խաղաղության ինստիտուցիոնալացման եւ TRIPP նախագծի գործնական իրա...
Հայաստանում Ռուսաստանի դեսպանատունը՝ Սոլովյովի արած հայտարարությունների մասին
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հաստատել է ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի կանչը ՀՀ արտաքին գործերի նախարարություն և նշել, որ...